Իսպանական «Ալավեսը» նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբը գլխավորել է Խոսե Լուիս Մենդիլիբարը, որը մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը վեց տարի աշխատել էր «Էյբարում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից անբավարար արդյունքների պատճառով հեռացվել էր 43-ամյա Խավիեր Կալյեխան։