«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Ինսայդեր Նիկոլո Շիրան պնդում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի խաղացողին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2026 թվականի ամառ՝ 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ «Միլանը» վստահ է 24-ամյա խաղացողի և նրա ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների հաջողության մեջ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։