«Մեր պաշտպան Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն խաղացող : Շնորհավոր, Վատո»: Իսպանական «Կադիսն» այսպիսի գրառմման է արձագանքել է 29-ամյա պաշտպանի՝ 2021թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: Ակումբների և մարզականա լրագրողների քվեարկության արդյունքում Հարոյանը ստացել էր ամենաբարձր՝ 92 միավորը: