«Նապոլիի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեն առաջիկա ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կտեղափոխվի նոր ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, իտալացի վինգերը հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել MLS-ը ներկայացնող «Տորոնտոյի» հետ։
Ըստ աղբյուրի՝ Ինսինյեն նոր ակումբում ստանալու է տարեկան 9,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Հատկանշական է, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե ԼԱուրենտիսը վերջինիս առաջարկել է տարեկան 3,5 միլիոն եվրո։
«Նապոլիի» կազմում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 414 հանդիպման՝ դառնալով 114 գոլի հեղինակ։