«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մարիզչը՝ Պավել Կոզլովը խոսել է ֆուտբոլիստի առաջընթացի մասին.
«Արսենը ֆուտբոլիստ ծնվել է, նա մյուսներից երեք գլուխ բարձր էր: Երեխաները սովորում էին ֆուտբոլի տարրական դպրոցում, իսկ Արսեն հասկանում էր ֆուտբոլը և խաղում էր: Նա շատ խիստ առանձնանում էր և չէր սիրում պարտվել: Ակնհայտ էր, որ նա շատ արագ անցավ մանկական մակարդակը, այդ իսկ պատճառով իմ խնդիրն Արսենին ավելի հեռու տանելն էր: Դրանից հետո ակադեմիան էր, հետո «Դինամոն»,- Կոզլովի խոսքերն էփոխանցում «Чемпионат»-ը:
Հիշեցնենք՝ Զախարյանը 2021 թվականի արդյունքներով արժանացել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին:
























































