Լա Լիգայում զբաղեցրած պաշտոնից հեռացվեց հերթական մարզիչը։
Այս անգամ զբաղեցրած պաշտոնը լքեց «Ալավեսի» գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխան։ Ինչպես տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, 43-ամյա մարզչի հեռացման պատճառը կայանում է ակումբի գրանցած անբավարար արդյունքների մեջ։
Կալյեխան «Ալավեսի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի ապրիլին՝ կարողանալով թիմին պահել Լա Լիգայում։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ալավեսն» ընթանում է 18-րդ հորիզոնականում։