Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բետիս»:
«Բետիսը» 25-ամյա իսպանացուն կգնի 15 միլիոն եվրոյով՝ ներառյալ բոնուսները։ Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով, բանակցությունները վերջին փուլում են:
Սեբալյոսն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել` Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։
Կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Արսենալում»:
Իսպանացին «Բետիսում» է խաղացել մինչև 2017 թվականը, որտեղից էլ տեղափոխվել էր Մադրիդ։