Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ճանաչվել է Հայաստանի 2021 թվականի լավագույն մարզիչ։
Իսպանացին հավաքել է 90 միավոր։ 54 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Նշենք՝ ArmSport-ը ևս մասնակցել է քվեարկությանը։ Մեր եռյակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ՝ 1. Խոակին Կապառոս 2.Վարդան Բիչախչյան 3.Եղիշե Մելիքյան: