«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ Արաուխոյին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։