«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը, որն այժմ փորձագետ է աշխատում հեռուստատեսությունում, մեկնաբանել է ԱՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Նյուքասլի» և ՄՅՈՒ-ի միջև խաղը (1-1).
«Ոչ մի պրեսինգ, ոչ մի ցանկություն: Խաղի հիմքում ընկած է բացառիորեն ամեն դրվագում պայքարելը, որոնոցում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները զիջում էին: Իսկապես շատ վատ խաղ էր:
Թիմի խաղում չեմ կարող նշել մի դրվագ, որը լավ էր ստացվում: Չկա մի ֆուտբոլիստ, որ կարող է ասել, թե ինքն արել է այն, ինչ կարող էր:
Նրանք պարզապես նվնվացողների խումբ են: Նայե՛ք նրանց խաղադաշտում: Ձեռքերն օդում, ամեն ինչից դժգոհում են: Նրանք հեռացրին վերջին մենեջերին և դեռ շատերին կհեռացնեն, եթե շարունակեն նույն ոգով»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Goal-ը: