Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդգծել է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի կարևորությունն ազգային թիմում։
«Ժորժինյոն արժանի էր «Ոսկե գնդակին» նրա համար, ինչ արեց Իտալիայի հավաքականի հետ Եվրոյին։ Նա կարևոր խաղացող էր։
Ես մտապահել եմ Իսպանիայի հետ խաղի 11-մետրանոցը, այլ ոչ այն երկուսը, որոնք նա չիրացրեց։ Նա շարունակում է 11-մետրանոցներ իրացնել, դրա համար էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-Մանչինիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։