Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կրկնելու մասին։
«Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Սովորական աշխատանքային օր էր, երբ ծուլությունից չես ցանկանում վեր կենալ անկողնուց։ Արդյունքում երկրորդ անգամ մեկ օրում գնացի շտաբ-գրասենյակ և մասնակցեցի վիճակահունթյանը։ Արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել։
Ինձ հետ նման դեպքեր շատ են պատահում, երբ առանց ինչ-որ բան անելու ընկնում եմ պատմությունների մեջ»,- Արշավինի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը։