«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը լավագույն ցուցանիշն ունի Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ «չոր» հանդիպումներ անցկացնելու տեսանկյունից։
Բրազիլացին 2021 թվականի ընթացքում 22 անգամ կարողացել է սեփական դարպասն անառիկ պահել։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին, որը գոլ բաց չի թողել 18 խաղում։
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ալիսոնը (15), Ռոբերտ Սանչեսը (15), Աարոն Ռամսդեյլը (14) և Ուգո Լյորիսը (14)։