«Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակկան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ «ծեր սինյորան» ցանկանում է ձմռանը համալրվել երկու հարձակվողով, որոնցից մեկը կարող է լինել Սկամակկան։
Հավանաբար թուրինյան գրանդը կվարձակալի հարձակվողին՝ վերջինիս ամբողջական տրանսֆերը հետագայում գնելու նպատակով։ Իտալացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։