Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ՌՊԼ-ի՝ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մասին.
«2021 թվականի լավագույն ֆուտբոլիստը Զախարյանն է, հավանաբար: Շատ երիտասարդ խաղացող է, որն ամեն խաղի հետ ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրա թիմը լավ դիրքում է, աճ է գրանցում, և Արսենն էլ թիմի հետ է աճ գրանցում: Ֆուտբոլիստը գտնվում է հավաքականում, դարձել է հիմնական խաղացող»,- ասել է Սյոմինը Чемпионат-ին տված հարցազրույցում:
Զախարյանը 2020 թվականի նոյեմբերի 1-ին է նշել նորամուտը «Դինամոյի» հիմնական թիմի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 18 խաղում: