«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆերան Տորեսն այսօր պաշտոնապես միանալու է «Բարսելոնային»:
Նախօրեին Իսպանիա մեկնած 21-ամյա կիսապաշտպանը այս պահին բուժզննում է անցնում և պայմանագիր կկնքի իր նոր թիմի հետ։
Ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր մանրամասներն ու ստորագրել փաստաթղթերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերային գումարը կազմում է 55 միլիոն եվրո՝ գումարած ևս 10 միլիոն՝ որպես բոնուսներ։
Տորեսը կլինի «Բարսայի» միակ նորեկը հունվարին` այդ դիրքում: Կատալոնացիները չեն փորձի ձեռք բերել Ռահիմ Ստերլինգիին և Հակիմ Զիեշին:
Տորեսի հետ միաժամանակ նրանք հետաքրքրված էին այս ֆուտբոլիստներով, սակայն իսպանացու տրանսֆերը կատալոնացիների համար առայժմ բավական է, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: