Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին.
«Մեսսին նվաճեց 7-րդ «Ոսկե Գնդակը», ավելի քան 15 տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկի առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Նրա խաղն իսկապես աչք է շոյում: Բոլորը վայելում են նրա ֆուտբոլը, անգամ մենք՝ բրազիլացիներս»,- Կաֆուի խոսքերն է փոխանցում Ole-ն:
Հիշեցնենք՝ այս տարվա նոյեմբերին Մեսսին կարիերայում 7-րդ անգամ ստացավ «Ոսկե Գնդակը»: