«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը մեկնաբանել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղը ԱՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ (3-1);
«Լուկակուն միայնակ իր թիմին վերադարձրեց չեմպիոնական մրցավազքին: Նրանց կայծ էր պետք, և դա այն է, ինչ նա իր հետ բերեց:
Առաջին կեսում «Չելսիի» ֆուտբոլիստները ոչ մի տեղ չէին շտապում, իսկ մարզիչը մտածում էր՝ «Ի՞նչ անեմ»: Լուկակուին խաղադաշտ դուրս բերելը միակ բնական որոշումն էր, քանի որ «Չելսին» խնդիրներ ուներ, երբ Պուլիշիչը խաղում էր 9 համարի դիրքում»,- Ռեդնապի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: