«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Աստոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1).
«Ինձ պետք էր այնպիսի հանդիպում, ինչպիսինն այսօր էր: Ինձ համար դժվար էր խաղադաշտ դուրս գալ վերջնամասերին, բայց շարունակեցի աշխատել։ Գոհ լինելով իմ ելույթից՝ ես դեռ պետք է մղեմ ինձ առաջ։
Փորձում եմ ավելի շատ շարժվել և այսօր կարողացա օգտվել Օդոի հրաշալի փոխանցումից։ Բայց իմ ամենասիրած գործողությունը, արագության ու հզորության հաշվին ազատ գոտիներ ներխուժելն է։
Այժմ «Չելսին» հանդես է գալիս որպես որսորդ։ Վերջին արդյունքները լավագույնը չէին, և մենք պետք է հասնենք առաջատարին: Յուրաքանչյուր հանդիպում պետք է դիտարկել որպես եզրափակիչ: Այսօր հաղթեցինք, և մեզ միայն պետք է կատարելագործվել։
Հարկավոր էր այս հաղթանակը։ Ես հարգում եմ Սթիվեն Ջերարդին և նրա անձնակազմին, բայց մեր վարպետության և մակարդակի շնորհիվ ամեն ինչ լավ ստացվեց կարողացանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է Լուկակուն Sky Sports-ին տված հարցազրույցում:
«Չելսին» մրցաշարային աղյուսկաում 3-րդն է և զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին» 6 միավորով: