ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան այսօր բուժզննում կանցնի իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբում։
«Ռեալ Սոսյեդադը» վարձակալության ժամկետի համար կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը։ Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա Ռաֆինյան միացել է ֆրանսիական ակումբին 2020 թվականի հոկտեմբերին՝ տեղափոխվելով «Բարսելոնայից» 1,5 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ֆրանսիական Լիգա 1-ի հինգ խաղում ոչ մի գոլ չի խփել։