«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Անտոնի Մարսիալը ցանկանում է փոխել ակումբը։
«Նա ինձ բացատրեց, որ արդեն յոթ տարի է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդում» է և զգում է, որ եկել է փոփոխությունների ժամանակը։
Ես կարող եմ հասկանալ նրան։ Որքան գիտեմ, մինչ այժմ այլ ակումբներից առաջարկներ չեն եղել։ Ուստի այս պահին նա մնում է թիմում», Ռանգնիկի խոսքերն է փոխանցում BBC:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանակնում է մեկնել Իսպանիա` «Բարսելոնա» կամ «Սևիլիա»: