«Կրուզեյրոյի» նախագահ Սերժիո Սանթոս Ռոդրիգեսը պատմել է ակումբի՝ ՖԻՖԱ-ին ունեցած 7,7 մլն եվրո պարտքի մասին, որը կվճարի ակումբի նոր սեփականատեր, բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն:
«Ռոնալդոն կվճարի պարտքը: Տեսականորեն այն պատկանում է ասոցիացիային, բայց պետք է վճարվի, այլապես խաղալու հնարավորություն չենք ունենալ: Հաջորդ տարի մենք մեծ ծախսեր կունենանք Ռոդրիգինյոյի հետ պայմանագիր կնքելու հետ կապված: Ռոնալդոյի հետ մենք ցանկանում ենք լավ արդյունքներ ապահովել հաջորդ տարի՝ առանց աշխատավարձերի ուծացման և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների»,- Ռոդրիգեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ այս ամիս Ռոնալդոն ձեռք բերել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90%-ը՝ 62,5 մլն եվրոյի դիմաց:
Ռոնալդոն 2011 թվականին է ավարտել կարիերան: Նա հանդես է եկել «Կրուզեյրո», ՊՍՎ, «Բարսելոնա», «Ինտեր», «Ռեալ», «Միլան» և «Կորինտիանս» ակումբներում: Բրազիլիայի հավաքականի կազմում էլ նա երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում: