Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Էդեն Ազարին «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի հետ փոխանակելու տարբերակը: Հնարավոր գործարքի վերաբերյալ լրացուցիչ պայմանները չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
Իսպանական թիմը հետաքրքրված է աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու հնարավորությամբ, այդ իսկ պատճառով կարող է նպաստել Ազարի՝ «Չելսի» վերադառնալուն՝ Ջեյսմի գործարքի շրջանակում: Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կցանկանար Ազարին վերադարձնել «Սթեմֆորդ Բրիջ», բայց ոչ աստղային ֆուտբոլիստներից մեկին կորցնելու գնով:
30-ամյա Ազարն Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկություններով 1 գոլ է հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 25 մլն եվրո է գնահատում:
22-ամյա Ռիս Ջեյմսը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին: Ջեյմսը 55 մլն եվրո է գնահատվում: