Իտալական «Վերոնայի» ֆուտբոլիստ Նիկոլա Կալինիչի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է Հռոմի «Լացիոյին», որը նոր հարձակվող է փնտրում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
33-ամյա Կալինիչը «Վերոնա» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Մադրիդի «Ատլետիկոյից» 1,8 մլն եվրոյի դիմաց: Խորվաթ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ռոմայում», «Միլանում», «Ֆիորենտինայում» և ուկրաինական «Դնեպրում»: Ընթացիկ մրցաշրջանում Կալինիչը Ա Սերիայի 9 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 1,5 մլն եվրո է գնահատում:
«Լացիոն» 31 միավոր է վաստակել և Իտալիայի առաջնության մրցաշարայն աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 18 խաղից հետո: «Վերոնան» 24 միավորով 12-րդ տեղում է: