Դեկտեմբերի 26-ին Նորիջի «Քերոու Ռոուդ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 19-րդ տուրի հանդիպումը, որում «Նորվիչ Սիթին» ընդունել է «Արսենալը»: Հյուրերը 5-0 հաշվով հաղթանակ են տարել:
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է հարձակվող Բուկայո Սական՝ Մարտին Էդեգորի փոխանցումից հետո: 67-րդ րոպեին Սական դուբլ է ձևակերել՝ արդեն Ալեքսանդր Լակազետի փոխանցումից հետո:
Սական 20 տարեկան և 112 օրական հասակում դարձել է «զինագործների» պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է 10-ից ավելի գոլ խփել: Ռեկորդը պատկանում է ֆրանսիացի Նիկոլ Անելկային, որն այս ցուցանիշը գերազանցել է 19 տարեկան և 255 օրական հասակում: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: