Դեկտեմբերի 26-ին Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը, որում տանտերերը 3-0 հաշվով հաղթանակ են տարել:
«Տոտենհեմը» Boxing Day-ում արդեն 15 մրցաշրջան անընդմեջ պարտություն չի կրում. թիմի ակտիվում 12 հաղթանակ կա և 3 ոչ-ոքի: Սա ռեկորդային արդյունք է ԱՊԼ-ի համար, հայտնում է լիգայի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
ԱՊԼ-ի 19-րդ տուրի մեկ այլ խաղում էլ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Լեսթերին» և 6-3 հաշվով հաղթանակ տարել: Այս խաղը դարձել է Boxing Day-ի պատմության ամենաարդյունավետ հանդիպումը. դեռ երբեք թիմերին չէր հաջողվել միասին 9 գոլ խփել:
























































