Մանչեսթերի «Էնֆիլդ» մարզադաշտում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, կայացել է ԱՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը, որում տանտերերը 6-3 հաշվով հաղթանակ են տարել: Այս հաղթանակը Պեպ Գվարդիոլայի թիմի համար դարձել է 35-րդն ԱՊԼ-ում՝ օրացույցային տարվա ընթացքում:
Հիշեցնենք՝ 18-րդ տուրում էլ «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով ջախջախել էր «Նյուքասլին»: Այդ հաղթանակը Գվարդիոլայի թիմի համար դարձել էր 34-րդն ԱՊԼ-ում՝ 2021 թվականի ընթացքում:
Այդ հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» շրջանցել էր «Լիվերպուլին» ԱՊԼ-ում մեկ օրացույցային տարում տարած հաղթանակների քանակով: Մերսիսայդցիները 33 հաղթանակ էին տարել 1982 թվականին:
«Լեսթերի» դեմ խաղում «Մանչեսթեր Սիթին» թարմացրել է սեփական ռեկորդը:
























































