«Ինտերի» ուրուգվայցի կենտրոնական կիսապաշտպան Մատիաս Վեսինոն հունվարին կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նյուքասլ Յունայթեդը» և «Լեսթերը», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ Ինտերը պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին, եթե հարմարավետ առաջարկ ստանա։ Հաղորդվում է նաեւ, որ ակումբն ու խաղացողի ներկայացուցիչները դեռ չեն սկսել բանակցությունները պայմանագրային համաձայնագիրը երկարաձգելու համար։
Ուրուգվայցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Նյուքասլը» և «Լեսթերը»։
Վեսինոն «Ինտերում» է հանդես գալիս 2017 թվականի ամառվանից։