Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «ազնվականների» պաշտպան Ռիս Ջեյմսը։ 34-րդ րոպեին Ժորժինյոն 11-մետրանոցի շնորհիվ կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։
56-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի գոլն առաջին անգամ առավելություն տվեց հյուրերին, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ժորժինյոն երկրորդ անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ դառնալով դուբլի հեղինակ և դնելով հանդիպման «վերջակետը»։
Այս հաղթանակի շնորհիվ Թոմաս Տուխելի սաները վաստակեցին 41 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 22 միավորով 10-րդ տեղում է։
























































