«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին մոտ է լոնդոնյան ակումբ վերադառնալուն։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ 41-ամյա մարզիչը կարող է աշխատանք ստանալ «Չելսիի» ակադեմիայում ու օգնել երիտասարդ խաղացողների զարգացման գործում։
Թերիի վերադարձով հետաքրքրված են Պետր Չեխն ու Կառլո Կուդիչինին, որոնք նույնպես աշխատում են ակումբի ենթակառուցվածքներում։
Հիշեցնենք, որ 2018-21 թվականներին Թերին աշխատել է որպես «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթի օգնական, բայց մարզչական շտաբի հեռացումից հետո լքել է ակումբը։
























































