Ուկրաինական «Ռուխի» նախագահ Գրիգորի Կոզլովսկին հայտնել է, որ իրենք գլխավոր մարզչի պաշտոնում երկու թեկնածուի են դիտարկում։
Ըստ նախագահի՝ Լվովը ներկայացնող ակումբը դիտարկում է Ռոման Գրիգորչուկի և Յուրի Վերնիդուբի թեկնածությունները։ Կոզլովսկին հայտնել է, որ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ Յուրի Վերնիդուբի գլխավորած մոլդովական «Շերիֆը» դարձավ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության իսկական հայտնությունը՝ հաղթանակի հասնելով Դոնեցկի «Շախտյորի» և Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։