«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆեռան Տոռեսը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստը վաղն առավոտյան բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար։ Ֆուտբոլիստն արդեն մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոռեսի համար կվճարվի 55+10 մլն եվրո։
























































