«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է ԱԱ-2022-ի անցումային խաղերում Իտալիայի ու Պորտուգալիայի հավաքականների հավանական հանդիպման մասին։
«Ուզում եմ նվեր անել երեխաներիս, որոնք երբեք չեն տեսել Իտալիային աշխարհի առաջնությունում։
Ես ու Կրիշտիանու Ռոնալդուն խոսել ենք իրար հետ ու կատակել մեր հավաքականների հավանական հանդիպման վերաբերյալ։
Տեսնենք՝ ինչ կլինի խաղադաշտում, բայց Կրիշտիանուն գիտի, որ մի քանի հարված կստանա ոտքերին»,- ասել է Բոնուչին Rai Sport-ին տված հարցարույցում։
























































