Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Հարի Քեյնը, Լուկաս Մոուրան և Հյոն Մին Սոնը։ Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի սաները վաստակեցին 29 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։
«Քրիսթալ Փելասը» 20 միավորով շարունակում է մնալ 12-րդ հորիզոնականում։
























































