«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համեմատել է իր թիմի ու «Լիվերպուլի» հարձակման գծի խաղը։
«Մենք չենք կարող ավելի արագ հարձակվել։ Մենք «Լիվերպուլը» չենք։ Նրանք դրա մասնագետն են, իսկ մենք՝ ոչ։ Չգիտենք՝ ինչ անել դրա հետ։ Մենք գիտենք ինչպես փոխանցել, փոխանցել, փոխանցել ու խաղալ գնդակով։
Համբերությունը ալարկոտություն չէ, դանդաղկոտություն չէ։ Եթե գնդակը քեզ մոտ է, լավ ես, ամեն ինչ կայուն է։ Կայունությունը գնդակն է։ Կայուն թիմ լինելու համար մեզ գնդակ է պետք։ Ոչինչ ավելին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
























































