«Լիվերպուլը» հետաքրքրված է երկու ֆուտբոլիստի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, մերսիսաիդյան ակումբը ցանկանում է առաջիկա ամռանը ձեռք բերել «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջերորդ Բոուենի տրանսֆերները։
Ընթացիկ մրցաշջանում Ռաֆինյան անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Բոուենն իր հերթին 25 խաղում դարձել է 5-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», որը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի դիմաց վճարել 50 միլիոն եվրո։
























































