«Արսենալի» 3 խաղացողի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել ԱՊԼ 19-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղից առաջ։
Քովիդով վարակվել են պաշտպաններ Սեդրիկ Սոարեշն ու Տակեհիրո Տոմիասը, ինչպես նաև կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզը։
Թիմերի միջև հանդիպումն արդեն մեկնարկել է։
























































