Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է РБК Спорт-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կազանի «Ռուբինը»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն իսկ սկսել են բանակցությունները։
Միևնույն աղբյուրը նաև նշում է, որ Ձյուբայի փոխարեն «Զենիթի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Կրիլյա Սովետովի» հարձակվող Իվան Սերգեևի տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Ձյուբան մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։