Ալժիրի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Օրան»-«Սաիդա» խաղն ավարտվել է ողբերգությամբ։
Ինչպես հաղորդում են ալժիրյան ԶԼՄ-ները հյուրերի թիմի ավագ Սոֆյան Լուկարը մահացել է հենց խաղադաշտում։
Նախ, խաղացողը գլխի վնասվածք է ստացել, և նրան որոշ ժամանակ օգնություն են ցույց տվել եզրագծի մոտ։ Հետո Լուկարը վերադարձել է խաղադաշտ, բայց մոտ 10 րոպե անց ընկել է խոտածածկին։ 30-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել սրտի նոպան։ Այս մասին հաղորդում է Tuttomercato-ն։
























































