«Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է tribalfootball.com-ը:
18-ամյա հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն այժմ խաղացողի համար պայքարին միացել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն անձամբ է հետաքրքրված Վիրցով։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































