Հունվարի 25-ին Ձորաղբյուրի մարզաբազայում տեղի ունեցավ «Արարատի» մանկատապատանեկան դպրոցի մրցանաակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը։
Նշվում է, որ մարզիչ Մաքսիմ Առաքելյանի նախաձեռնությամբ անցկացված մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 7-րդ տարին անընդմեջ։

«Մարզչական շտաբով առանձնացնում ենք թեկնածուների, ապա կատարում ենք արդար ընտրություն։ Կարևորում ենք ֆուտբոլիստների ցույց տված խաղը, արդյունքներն ու վիճակագրությունը, պակաս կարևոր դեր չունի նաև պատանիների մարդկային որակները»,- նշել է Մաքսիմ Առաքելյանը։
««Արարատի» մարզական տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը մրցանակաբաշխության սկզբում ընդգծեց պատանիների առաջընթացն անցած մրցաշրջանում և հաջողություններ մաղթեց գալիք տարում՝ հույս հայտնելով ակումբի սաներին հետագայում տեսնել նաև «Արարատի» գլխավոր թիմում։

Մրցանակակիրներին պարգևատրեցին «Արարատի» ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանն ու Ռազմիկ Հակոբյանը, ովքեր կիսվեցին մանկապատանեկան ֆուտբոլային իրենց ուղուց հետաքրքիր հիշողություններով և ոգևորող խոսքեր ասացին պատանի ֆուտբոլիսնտերին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պատվոգրեր ստացան «Արարատի» մանկատապանեկան դպրոցի խորհրդանշական հավաքականում ընդգրկված հետևյալ 11 ֆուտբոլիստները։
Լավագույն դարպասապահ՝ Տիգրան Հակոբյան
Լավագույն աջ պաշտպան՝ Արամ Պետրոսյան
Լավագույն աջ կենտրոնական պաշտպան՝ Հովհաննես Հովհաննիսյան
Լավագույն ձախ կենտրոնական պաշտպան՝ Ժորա Բաղրամյան
Լավագույն ձախ պաշտպան՝ Ազատ Հակոբյան
Լավագույն հենակետային Կիսապաշտպան՝ Էդուարդ Գալստյան
Լավագույն կենտրոնական Կիսապաշտպան՝ Ալեն Հովհաննիսյան
Լավագույն կենտրոնական կիսապաշտպան՝ Արթուր Կարապետյան
Լավագույն աջ հարձակվող՝ Գագիկ Գալստյան
Լավագույն ձախ հարձակվող՝ Էրիկ Մանուչարյան
Լավագույն կենտրոնական հարձակվող՝ Արշակ Պետրոսյան

Իսկ գավաթներով պարգևատրվեցին հետևյալ անվանակարգերում ընդգրկված ֆուտբոլիստները։
Ամենակարգապահ ֆուտբոլիստ՝ Ռիչարդ Մալախով
Լավագույն հենասյուն՝ Համլետ Գալստյան
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստ՝ Սամվել Գումրոյան
Լավագույն ավագ՝ Էդուարդ Գալստյան
Տարվա հայտնություն՝ Արթուր Ներսիսյան
Լավագույն ռմբարկու՝ Նարեկ Կարապետյան
Լավագույն ֆուտբոլիստ՝ Գագիկ Գալստյան
Ամենաբարձր ինտելեկտով ֆուտբոլիստ՝ Սուրեն Գևոգյան
Ամենահուսալի ֆուտբոլիստ՝ Ազատ Հակոբյան
Ամենափոքրիկ ֆուտբոլիստ՝ Ռուբեն Ղարաբաղցյան
























































