Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2020 թ. հունիսի 20-30-ը Երևանում հերթական անգամ կանցկացնի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշար:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 11 000 000 ՀՀ դրամ է: 2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադայի հաղթող էր, Հայաստանի գործող չեմպիոնն էր, պատանեկան տարբեր տարիքային մրցաշարերում բազմիցս հաղթել էր:
Գրոսմայստերի կոչումը լրացրել էր 1998 թ-ին: