«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը մյունխենցիների հետ։
Կողմերի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են. Սպասվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի հաջորդ տարվա առաջին ամիսներին։ Կոմանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:
Քինգսլի Կոմանը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2017 թվականին «Յուվենտուսից» 17 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին մասնակցել է Գերմանիայի առաջնության 10 հանդիպման եւ դարձել 4 գոլի հեղինակ։