«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչպես է իր թիմի՝ ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղի վրա ազդել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Լոնդոնցիները միայն 17 ֆուտբոլիստ էին կարողացել հայտավորել խաղին.
«Ժամը 8:30 թակեցին բոլորի դռները՝ ևս մեկ թեստ վերցնելու համար: Ոչ ոք այդ մասին չգիտեր, այդ իսկ պատճառով մենք արթնացրինք խաղացողներին, ովքեր ցանկանում էին մի փոքր քնել: Նրանք դուրս եկան իրենց սենյակներից՝ ևս մեկ թեստ հանձնելու, որին, հնարավոր է, այլևս 100 տոկոսով չեն վստահում:
Սովորաբար մենք կենտրոնացած ենք, և կա պատճառ՝ ինչու ենք մենք փորձում կենտրոնանալ խաղերին, բայց այս անգամ, ակնհայտ է, դու չես կարող 100 տոկոսով կենտրոնանալ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
























































