Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստվում է հեռանալ իսպանական գրանդի կազմից։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ուրուգվայցի ֆուտբոլիստը պատրաստվում է առաջիկա ամռանը տեղափոխվել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբ։
Սուարեսի գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
























































