Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Էլչեին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
16-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ժուտլգան, իսկ 3 րոպե անց Գավին կրկնապատկեց հաշիվը։
Երկրորդ կեսի միջնամասում հյուրերն ակտիվացան ու երկու րոպեում երկու գոլ հեղինակեցին՝ հավասարեցնելով հաշիվը։ «Բարսելոնային» հաղթանակ պարգևեց Նիկոյի՝ 85-րդ րոպեին խփած գոլը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 27 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Էլչեն» 15 միավորով՝ 16-րդը։