Սերխիո Կուն Ագուերոն միանշանակ ժամանակակից ֆուտբոլային աշխարհի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկն է։ Նրա ստաբիլ ելույթներն ու արդյունավետությունը այդ փաստի խոսուն ապացույցներն են եղել։ Ցավոք սրտի, ֆուտբոլային հանրությունն այլևս չի կարողանա վայելել նրա դիպուկությունը…
ArmSport-ի ֆոտոխցիկի օբյետիվում Ագուերոն եղել է երեք անգամ՝ բոլոր դեպքում էլ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։ Իհարկե, Արգենտինայի երկրպագուների համար այդ առաջնությունը լավ չդասավորվեց, սակայն հիշողություններն ու փաստերը մնում են, դրանք մնում են նաև լուսանկարների ձևաչափով։
Լուսանկարները՝ ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի