«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքների մասին։
Սկզբում մադրիդյան ակումբին բաժին էր հասել «Բավարիան», ապա՝ ՄՅՈՒ-ն։
«Մի հավաքույթի էի, ու այնտեղ ինձ հայտնեցին առաջին վիճակահանության արդյունքները։ Եվ ես մտածեցի․ ««Բավրիա՞ն»։ Նորի՞ց»։ Իսկ հետո ասացին, որ նորից են անցկացնելու վիճակահանությունը։ Դա նայեցի։ Բացի «Ռեալ»-«Բենֆիկա» զույգից, մյուսները կարող էին այդպես լինել, եթե գնդակների հետ խնդիր չլիներ։
ՉԼ-ն հաղթելու համար, պետք է լավագույններին հաղթել։ Եվ «Յունայթեդը» լավագույններից մեկն է։ Այդ խաղերին լավագույն մարզավիճակով կմոտենանք։ «Ատլետիկոն» չի՛ հանձնվում»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































