Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մինչև մարտ հետաձգել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» պլանավորում է պայմանագիր կնքել Մբապեի հետ մարտի 9-ից հետո։ Փարիզյան ակումբի նկատմամբ հարգանքից ելնելով՝ «սերուցքայինները» մինչև մրցաշրջանի ավարտը չեն հայտարարի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Հիշեցնենք, որ Մբապեն «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»: Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման, դարձել 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։