«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ կիսվել է մտքերով։
Կատալոնական ակումբը դեռևս չի ապահովել իր մասնակցությունը ՉԼ 1/8 եզրափակչին ու հնարավոր է՝ հաջորդ փուլի ուղեգիր չնվաճի, եթե պարտվի «Բավարիային», իսկ «Բենֆիկան» հաղթի Կիևի «Դինամոյին»․
«Ես վստահ եմ, որ մենք կանցնենք հաջորդ փուլ։ Վախ չկա։ Մենք ամեն ինչ ռիսկի ենք ենթարկում ու հարգանք ենք տածում, բայց վախ չկա։ Անհամբերությամբ ենք սպասում այն պահին, երբ խաղը կսկսվի։
Երկրպագուներին խնդրում եմ հպարտանալ «Բարսելոնայի» մի մասը լինելու համար, չէ՞, որ մեզ հիանալի փուլ է սպասվում առջևում։ Երկրպագուները գիտեն, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, բայց մենք միշտ ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին, չնայած այն բարդություններին, որոնց բախվել ենք»,- ասել է Լապորտան։